Ազատ խոսք

«Ելք» դաշինքի ընդունարանում սուրճ եփող կինը, որն այսօր ԱԺ պատգամավոր է, համառորեն հրաժարվում է իր պարգևավճարն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին

«Ելք» դաշինքի ընդունարանում սուրճ եփող կինը, որն այսօր ԱԺ պատգամավոր է, համառորեն հրաժարվում է իր պարգևավճարն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին

Այս մասին ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արփի Դավոյան անուն-ազգանունով մի կին կա, որը «Ելք» դաշինքի ընդունարանում սուրճ եփող էր աշխատում, հետո դարձավ ԱԺ պատգամավոր: Քաղաքական «բագաժի» և արժանիքների մասին խոսելն իսկ ավելորդ է:

Մարդկային որակների մասին էլ կարելի է պատկերացում կազմել, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ այսօր նա այն եզակի պատգամավորն է, որը համառորեն հրաժարվում է իր պարգևավճարն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին և ինչ-որ կերպ աջակցել սովի ճիրաններում հայտնված ժողովրդին:

Երկիրն աղետի հասցրած խմբակի ներկայացուցիչ տիկին Արփին այսօր հանդես է եկել քաղաքական խոսք ու միտք հայտնող մարդկանց մասին հերթական անհեթեթությամբ:

Տիկինն այդպես էլ չգիտակցեց, որ իր դեպքում պատգամավոր դառնալն ընդամենը ճակատագրի հեգնանք է, վիճակագրական սխալ, ուրիշ ոչինչ: Սխալ, որը շատ շուտով հայ ժողովուրդն ուղղելու է, որովհետև այսպես շարունակել ուղղակի հնարավոր չէ:

Իսկ Արփի Դավոյանը հիմա մտածելու երեք բան ունի. ի՞նչ է անելու պատգամավորի աթոռից վտարվելուց հետո, ինչպե՞ս է նայելու լոռեցիների աչքերի մեջ և ինչպե՞ս է ժողովրդին վերադարձնելու չվաստակած պարգևավճարներն ու հավելավճարները»:

Կիսվեք էջում