«Եթե Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա». Արծվիկ Մինասյան (Ուղիղ)

«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա: Բայց առայժմ կա հնարավորություն, որ այդ քաղաքականությունը փոխի:

Մենք չենք ուզում այս մոտեցումը սև ու սպիտակի բաժանել հասարակությունը, բայց եթե այդ դաշտ են մղում, պետք է բացատրեն իրենց հակազգային պահվածքը, թիրախը, ուղղորդումը որտեղից է գալիս»:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց դաշնակցության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին և վարչապետի այն հայտարարությանը, թե կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում