Եթե Վանեցյանը չի ուզում մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի․ Արմեն Աշոտյան

Եթե Վանեցյանը չի ուզում մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոյանն անդրադարձել է իր ձևակերպմամբ՝ Վանեցյան-Փաշինյաններ սրացումներին։

«Երեկվա Վանեցյան-Փաշինյաններ սրացումները կրկին արդիական են դարձնում իմ կողմից բարձրաձայնված 4 հարցերի հրապարակային և ուղիղ պատասխանների կարևորությունը:

1. Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։

2. Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։

3. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ իրական հարաբերություններում։

Եթե Արթուր Վանեցյանն ուզում է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, այլ ոչ թե մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի»: