Եթե Ռուսաստանում իսկապես ուզում են ինչ-որ բանով օգնել Բելառուսին, ապա թող գազի գինն իջեցնեն․ Լուկաշենկո

Եթե Ռուսաստանում իսկապես ուզում են ինչ-որ բանով օգնել Բելառուսին, ապա թող գազի գինն իջեցնեն․ Լուկաշենկո

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Եթե ուզում եք օգնել, մեզ համար համաշխարհային գին սահմանեք բնական գազի համար։ Ռուսաստանն այսօր Եվրոպայում բնական գազի 1 խ/մ-ը վաճառում է 80 դոլարով կամ ոչ ավելի, քան 90 դոլարը։

Իսկ մենք վճարում ենք 127 դոլար։ Նման գին որտե՞ղ կա այսօր։ Ուզում ե՞ք օգնել, դե օգնեք։ Ոչ փող ենք ուզում, ոչ որեւէ այլ բան։ Ինչո՞ւ մեր կաշին քերթել։ Բայց այս մասին Ռուսաստանում ոչ ոք չի խոսի։

Այս ճշմարտությունն այնտեղ ոչ ոքի պետք չի։ Գուշակեք երեք անգամից, թե՝ ում։ Դրա համար նորից կրկնում եմ՝ մեզ մի դիպչեք։

Վերջացրեք այդ ամենը, որից հետո կտեսնենք՝ ով էր ճիշտ, իսկ ով՝ ոչ»,- ասել է Լուկաշենկոն