«Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»․ Սարգսյան

«Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»․ Սարգսյան

«Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև՝ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարները։

Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշի՛ր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության դաշտում»,- այսօր «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա՝ դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,- ասաց Ս․ Սարգսյանը։