Եթե ուղևորը դիմակ չի կրում, նրան տրանսպորտից իջեցնելու և տուգանելու են

Եթե ուղևորը դիմակ չի կրում, նրան տրանսպորտից իջեցնելու և տուգանելու են

168.am-ը գրում է․ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում է դիտարկել հասարակական տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 168.am-ին փոխանցեցին, որ դիտարկումն իրականացնում են միասին, բայց Առողջապահության տեսչական մարմինն է արձանագրություններ կազմում և հետագա վարչական վարույթ իրականացում:

դիմակ կրել ոստիկանություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դիտարկում են ախտահանիչ հեղուկի առկայությունը, Covid-19-ի վերաբերյալ համապատասխան թերթիկների առկայությունը, որոնք պարտադիր պետք է փակցված լինեն տրանսպորտային միջոցում, ինչպես նաև ուղևորների և վարորդների դիմակների կրումն են ստուգում:

«Վերջին օրերին և այսուհետ ավելի է խստացվել հսկողությունը և, եթե, օրինակ, ուղևորը դիմակ չի կրում, նրան տրանսպորտից իջեցնելու են, կազմելու են արձանագրություն և տուգանելու են: Հիմնական խախտումներից է՝ վարորդների կողմից դիմակ չկրելը, ախտահանիչ հեղուկի՝ ոչ պատշաճ որակի լինելը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում