Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհում՝ նոր Հայաստան կստեղծեն․ Քլոե Քարդաշյանը մեջբերել է Վիլյամ Սարոյանին

Հայուհի, հայտնի մոդել և «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շուի աստղ Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ Ապրիլի 24-ն, Ինստագրամիր իր էջի “story” բաժնում մեջբերել է Վիլյամ Սարոյանին ։

«Անապատ ուղարկեք նրանց առանց հացի ու ջրի։ Այրեք նրանց տներն ու եկեղեցիները։ Հետո տեսեք` արդյոք նրանք նորից չեն ծիծաղի, երգի եւ աղոթի:

Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհում, կտեսնեք՝ նրանք նոր Հայաստան կստեղծեն»,- գրում էր Սարոյանը։

Հիշեցնենք՝ 4 տարի առաջ Քլոեն իր քրոջ՝ համաշխարհայի աստղ Քիմ քարդաշյանի, նրա ամուսնու և դստեր հետ ժամանել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհելով՝ հարգանքի տուրք մատուցել անմեղ զեհորի հիշատակին։

Քլոեն այնքան էր հուզվել, որ նույնիսկ չկարողացավ զսպել արցունքները։

Քլոե Քարդաշյան