Եթե նախկին քաղաքապետը գործ էր անում, ինչու՞ է այսօր լիֆտերն ու տրանսպորտը այս վիճակում․ Հայկ Մարության․ Տեսանյութ

Եթե նախկին քաղաքապետը գործ էր անում, ինչու՞ է այսօր լիֆտերն ու տրանսպորտը այս վիճակում։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադառնում է քաղաքի հիմնական խնդիրներին և բացատրում է, թե ինչու է քաղաքային տրանսպորտը այս վիճակում, ինչու չի հաջողվում ամբողջական աղբահանություն իրականացնել, ինչպես են հողատարածքները աճուրդի հանվել, ինչպես են մանկապարտեզները սեփականաշնորհվել։

Մարությանն ասում է, որ մեր երեխաների քաղաքը խարխլել, գողացել են նրանցից։ Գործող քաղաքապետը վճռական է՝ կանաչ տարածքները վերադարձվելու են, այդ տարածքների վրա այլևս շենքեր չեն կառուցվելու, եթե անգամ դրա համար նախկին իշխանությունների ժամանակ տրվել են փաստաթղթեր։