Եթե մոտ ժամանակներում աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն. Մեսչյան

Եթե մոտ ժամանակներում աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն. Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Վերջերս բավականին ակտիվ խոսվում է քաղաքապետարանի ոչ շատ հաջող աշխատանքի մասին, ինչը շատ հետաքրքիր է:

Սրած դանակով կտրվում է ամեն ինչ՝ առանց հաշվի առնելու իրավիճակը, առանց հաշվի առնելու պայմանները, եւ մեկ-մեկ դա բավականին զարմանալի է, սկսած աշխատավարձերի հարցերից, վերջացրած նրանով, որ մենք խոչընդոտում ենք ներդրումային ծրագրերին, ուշացնում ենք շինարարության թույլտվությունները: Այսինքն՝ բավականին այսպես լուրջ մեղադրանքներ են գալիս մեր հասցեին»։

«Խոսվում է, թե ինչու չեն արվում համակարգային փոփոխություններ: Համակարգային փոփոխությունները սկսվում են օրենքների փոփոխություններով, համակարգային փոփոխությունները օդից չեն գալիս եւ օրենսդրական դաշտի առումով բավականին տխուր վիճակի մեջ ենք:

Նրանք մինչև գիշերվա ժամը 11-ը աշխատում են ու երբ հեռուստատեսությամբ լսում են անդուր նախադասություններ իրենց աշխատավարձի վերաբերյալ, որ մի քանի կոպեկ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած դա այնքան էլ ազնիվ չէ:

Ես մի բան պետք է ասեմ, չզարմանաք. եթե մոտակա ժամանակները իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18-ին բոլորին ես ուղարկելու եմ տուն: Ոչ ոք ժամը 18-ից հետո աշխատաքի վայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Կարող եք դա ընդունել որպես նախազգուշացում»,- հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետը»: