Եթե մեր ԱԱԾ-ն իսկապես ազգային է, ապա պետք է պարզի, որպեսզի մենք փրկվենք. Տեր Շահե քահանա Հայրապետյան

Եթե մեր ԱԱԾ-ն իսկապես ազգային է, ապա պետք է պարզի, որպեսզի մենք փրկվենք. Տեր Շահե քահանա Հայրապետյան

168.am-ը գրում է․ Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը. այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սուրբ Պատարագ, որը խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը:

2021 թվականին նշվող Սուրբ Ծննդյան տոնը, սակայն, հայերիս համար տարբերվում է նախորդող տասնամյակներից, որովհետև պատերազմում կրել ենք պարտություն, ունենք 5000 զոհ, տասնյակ հազարի հասնող վիրավորներ, անհետ կորածներ և գերեվարվածներ, որոնց թիվը պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց էլ պատկան կառույցները չեն հրապարակում՝ այն համարելով պետական գաղտնիք։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշեց, որ մենք հասել ենք 2021 թվական տիրոջ ողորմածությամբ և հենց այդ ողորմածությամբ է, որ կարողանում ենք 2021-րդ անգամ մեկս մյուսին ավետիս տալ։

«Իսկ մի՞թե Աստծո ողորմածությունը չէ սա, չէ՞որ բազում ավելի հին ազգեր կորցրել են անգամ իրենց լեզուն, իրենց աշխարհագրական տարածքները։ Սրանով հանդերձ, մենք մտածելու առիթ ունենք այս պատերազմից հետո, որովհետև այն, ինչ կատարվում էր մեզ հետ, պետք է վերարժևորենք»,- ասաց քահանան։

Նրա խոսքով՝ պետք է վերարժևորենք նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքը։

«Վերջին տարիներին սկսեց եկեղեցին հալածվել, և այս ամենը պետք է մեզ առիթ տար մտածելու, որովհետև եթե մենք այնքան տուրք ենք տվել, որ օտարն այսքան մտնի մեր մեջ, այդ դեպքում հող պահելը, հող տալն իրենց համար ոչինչ է դառնում։

Օտարը մեր մեջ է, ու դա է նաև մեր պարտության պատճառը, որովհետև մենք սկսեցինք զարգացնել գաղափարախոսություններ, որոնք դեմ են մեր ընտանիքին, մեր բարոյականությանը, մեր հոգևորին, մեր կրթությանը։

Մեր գենոֆոնդն այդ օտարը փոխում է»,- ասաց Տեր Շահե քահանան՝ նշելով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո պետություններին տրվեցին վարկեր, փողեր՝ խղճի ազատության, համասեռամոլության քարոզի, տարատեսակ այլ ազատությունների դիմաց, ու այստեղ խնդիրը հետևյալն է՝ տվյալ երկրի ղեկավարը ո՞ր տարբերակն է ընտրում։

Առավել մանրամասն՝ 168 TV-ի տեսանյութում