Եթե մարդա մի հատ սև դրոշ կախեիք ձեր տան դեմը, գուցե էդ փառատոնին մարդ չգնար. Արթուր Դանիելյան

Եթե մարդա մի հատ սև դրոշ կախեիք ձեր տան դեմը, գուցե էդ փառատոնին մարդ չգնար. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերթական երեսպաշտության ալիքը գնաց: Թե բա՝ գինու փառատոն… ամոթ… բան… ո՞նց կարելի…

Ժողովուրդ ջան, ձեզանից խի քանի՞սն են սուգ պահում, որ հլը ուրիշի վրա էլ մատ եք թափ տալիս: Օրինակ՝ էսօր մեր գրասենյակի վերևի հարևանն էլի էր եկել ու էլի խնդրում էր սև դրոշը իջացնենք… էլի մերժում ա ստացել:

Իսկ դուք ի՞նչ եք արել, որ տղերքի մահը մոռացության չմատնվի, ո՞ւմ հետ եք հարաբերություն փչացրել: Ես՝ բոլորի հետ: Իսկ դու՞ք…

Եթե մարդա մի հատ սև դրոշ կախեիք ձեր տան դեմը, գուցե էդ փառատոնին մարդ չգնար»: