«Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը». թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիր

«Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը», – ասել է թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Նա նշել է, որ եթե 1915-ի Հայոց ցեղասպանությունը բացահայտվեր, հետագայում Թուրքիայում ազգային այլ փոքրամասնությունների վրա հարձակումներ և ճնշումներ չէին լինի։

Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Բունդեսթագ, երկրի խորհրդարանի նիստում ասել է, որ Գերմանիան լռում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի, ասորիների, հույների ցեղասպանության հարցում:

Պատգամավորը ասել է նաև. «Թուրքական դասագրքերում պետք է գրվի ցեղասպանության մասին, երեխաների հերոսը Թալեաթ փաշան չպիտի լինի»: