«Եթե Թրամփը հայ լիներ, կհրավիրեինք խաշի. հատկապես, որ սեզոնն է». Շպռոտ
Arenanews.am կայքն այս անգամ ծուռ նստել ու ճիշտ խոսել է հայկական շուբիզնեսի միակ խոսող ձկնիկի՝ Շպռոտի հետ:
—Եվ այսպես, Անի, սկսեցինք, «ցավդ տանեմ»-ի ամերիկյան համարժեքը:
100 դոլար՝ ծրարի մեջ:
—Ի՞նչ կարելի է անել տանը մենակ:
Կարելի է մերկ պտտվել:
— Ձուկ ուտում ե՞ք:
Այո, շատ եմ սիրում ձուկ:
-10 անգամ ավել գումար վաստակելու համար, անհրաժետ է…
Օճառով ման գալ:
—Թույլ տա՞նք տղամարդը հաշիվը փակի:
Միշտ թույլ տվեք՝ տղամարդը հաշիվը փակելով իրեն լավ զգա:
—Հայկական ի՞նչ հաղորդում միացնենք, որ Ձեր թշնամիները նայեն ու տանջվեն:
Սերիալ, որտեղ բոլորն անկապ գոռգոռում են:
—Ձեր գնալուց հետո Հայաստանում բացի վաստակավորների թվի ավելանալուց, էլի՞նչ է փոխվել:
Հույս տեսա վերջին այցիս ժամանակ, մարդիկ ավելի պայծառ են դարձել, Երևանս գեղեցկացել է:
—Մի բան, որ տեսած Անիին, զարմացրեց ԱՄՆ-ում:
Անին հեչ էլ տեսած չի:
—Ո՞րն է ԱՄՆ-ի մասին ամենամեծ սուտը, ինչի մասին այլ երկրներում շատ են խոսում:
Շատ են ասում, որ ազատ երկիր է, բայց այդքան էլ այդպես չէ:
—Ի՞նչ է լինում Ձեր կողմից Հայաստանում ապրող մտերիմներին ուղարկվածծանրոցներում:
Լինում է ծամոն, կոնֆետ, չարազ, կոսմետիկա, հագուստ, կատվի խաղալիքներ, հիգիենայի պարագաներ..
—Անի, ի՞նչ եք անելու «Գարուն եկավ» տեսահոլովակում ցանած այդքան կարտոֆիլը, ծիծակը, բադրիջանը…
Պահածո կսարքենք, որ ձմեռը ուտենք:
—Եթե Թրամփը հայ լիներ, ապա…
Եթե հայ լիներ, կկանչեինք խաշի՝ հատկապես, որ սեզոնն է:
— 2 խոսք՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
Արմեն Ամիրյան ջան, շնորհակալ եմ, որ «Երկու աստղ» նախագծում ինձ ու Արամ mp3-ին միշտ բարձր գնահատականներ էիք դնում:
—Ասել էիք 2017-ին ուզում եք մայրանալ, տեղափոխե՞նք 2018:
Տեղափոխենք 2018:
—Հայաստանում ի՞նչն է նույնը մնացել:
Ջրի համը, համով ուտելիքը, սիրուն աշունը, Դիլիջանի ոլորապտույտ ճանապարհները:
—Ի՞նչ է կարդում Անին Էքխարթ Թոլի գրքերից բացի:
Լավ ձեռքի ափ եմ կարդում:
—Ինչքա՞ն բաց կարելի է հագնվել:
Ինչքան բաց, այնքան լավ:
Նյութի աղբյուրը՝ Arenanews.am