Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա․ Միքայել Մինասյան

Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա․ Միքայել Մինասյան

Վատիկանի Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս հերքում է Մինասյանի հայտարարությունն առ այն, որ վերջինս Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է:

«Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը:

Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:

Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:

Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ»: