Շոու-բիզնեսՏեսանյութ

Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո

Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ խոսել է, թե ինչպես են ծնվում իր սիրային երգերը:

«Միշտ չէ, որ բոլոր այն երգերը, որ ստեղծում եմ իմ մասին են: Ոգեշնչվում եմ ընկերներիս պատմություններով: Եթե իմ մասին լինեին երգերս, ուրեմն ես ամիսը մեկ պետք է կամ բաժանվեի կամ էդպիսի ինչ-որ բան լիներ:

Մի շրջան սիրային երգերը շատ էին, բայց դրանք սիրային տարբեր իրավիճակներ էին, ոգեշնչված էի ընկերներիս պատմություններից: Մենք էլ այն տարիքում էինք, որ ամեն մեկն ինչ-որ ճանապարհով էր անցնում: Լսում, լսում էի իրենց պատմություններն ու հետո այդ տպավորություններով նստում, գրում էի:

Այնպես որ, եթե ունեք հետաքրքիր պատմություն, որ կուզեք կիսվել ինձ հետ, ես ձեզ որպես հոգեբան կարող եմ լսել և հետո երգի վերածել:

Հետո ընկերներս վերջին համերգին, ընկերուհիս ասում էր, բոլոր գաղտնիքներս բացեցիր դու բեմից»,- նշել է երգչուհին:

Կիսվեք էջում