Եթե ես մասնակցեմ մի ծեծկռտուքի, դրա հետեւանքներն այդքան փափուկ չեն լինի. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ)

Եթե ես մասնակցեմ մի ծեծկռտուքի, դրա հետեւանքներն այդքան փափուկ չեն լինի. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ)

Դա հերթական խուլիգանությունն էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

««Հայաստան» խմբակցությանը հարցրեք, թե ինչ գործ ունեն Ազգային ժողովում խուլգանության մեղադրանքներով անցնող անձինք, ինչ գործ ունեն Արարատ Միրզոյանի մահափորձի գործով անցնող անձինք: 30 հոգով մեկի վրա հարձակվելու մասնագետներն իրենք են, նորից եմ հիշեցնում Արարատ Միրզոյանի մահափորձը»,-ասաց նա:

Հարցին, թե որն էր, ի վերջո, տեղի ունեցածի պատճառը, ինչի՞ց էր այն սկսվել, պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ պատճառը, ես դուրս եկա միջանցք, տեսա այդ խուլիգանները կռիվ են անում թե աշխատակազմի աշխատակիցներն էին, թե օգնականներն էին, հստակ չեմ կարող ասել:

Լկտի պահվածք էին դրսեւորում, փորձեցինք կարգի հրավիրել, էլ ավելի լկտիացան: Միանշանակ ծեծկռտուք էր եւ ԱԺ միջանցքում հայհոյանքներ էին հնչում նրանց բերանից:

Երբ մենք դուրս եկանք, արդեն իսկ կռիվ էր այդ օգնականների եւ եթե չեմ սխալվում աշխատակազմի աշխատակիցների կամ օգնականների ու փորձագետների միջեւ: Այսինքն պատգամավոր չկար այդ կռվի մեջ:

Արամ Վարդեւանյանն ասում է՝ 40 հոգով ծեծել են, էդ դաշնակ երիտասարդը ասում է՝ 40 հոգի են եղել, բայց չեն ծեծել, ես եմ ծեծել: Խելագարություն է, շիզոֆրենիա:

Ծեծկռտուքը եղել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների եւ աշխատակազմի աշխատակիցների միջեւ: Պատգամավորները փորձել են վերջ տալ կռվին, ինչը չհաջողվեց, որովհետեւ լկտիությունն ու խուլիգանությունը խորը արմատներ ունի յդ անձանց մոտ»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ՔՊ-ի պատգամավորները եւս մասնակցել են ծեծկռտուքին, այդ թվում ինքը, Ալեքսանյանն արձագանքեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե ես մասնակցեմ մի ծեծկռտուքի, դրա հետեւանքներն այդքան փափուկ չեն լինի, որքան որ այդտեղ էր»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում