«Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգել է ինձ, ես կհրաժարվեմ իմ պաշտոնից»․ Վալերի Օսիպյան

«Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգել է ինձ, ես կհրաժարվեմ իմ պաշտոնից»․ Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի մասին տարածված լուրերին և վստահեցրեց, որ եթե ապացուցվի, որ վերջինս զանգել է իրեն, նա հրաժարական կտա։

«Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգել է ինձ, ես կհրաժարվեմ իմ պաշտոնից»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք Պրահայից նրա տեղափոխման ու Հայաստան արտահանձնման հետ խնդիրներ են առաջացել, Օսիպյանը պատասխանեց. «Այս հարցում ոստիկանությունն իր գործը կատարել է, մնացածը մեր դաշտում չէ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ, լուրեր էին պտտվում, որ Նարեկ Սարգսյանը, ով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս զանգահարել էր Հայաստան:

Նա զանգահարել էր իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ներկայացել ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել: Նա իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է.

«Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»: