Եթե անգամ վճարեն, քովիդի դեմ բուժումը չի անցնի 150 000 դրամի շեմը․ բժշկի արձագանքը

Եթե անգամ վճարեն, քովիդի դեմ բուժումը չի անցնի 150 000 դրամի շեմը․ բժշկի արձագանքը

Sputnik Արմենիան գրում է․ Կորոնավիրուսի դեմ բուժումը չի կարող գերազանցել 150 հազար դրամը, եթե մարդիկ վճարեն դրա համար։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը՝ անդրադառնալով բուռն քննարկում առաջացրած՝ կորոնավիրուսի դեմ բուժումը վճարովի դարձնելուն։

Հայտնել էինք, որ Առողջապահության նախարությունում քննարկվում է կորոնավիրուսի դեմ բուժումը վճարովի դարձնելու հարցը։ «Երբ մենք փորձում ենք որևէ հարցում սահմանել կանոններ, դա չի նշանակում, որ մենք պետք է կպչենք մարդու գրպանին և ֆինանսական տույժ տանք։ 800 հազար դրամը միջին աշխատավորձով ապրող մարդու համար իր աշխատավարձից 8 անգամ ավելի է։

Հասկանում եմ, որ պատժելու լավագույն միջոցը անձի գրպանին կպչելն է, սակայն ինֆորմացիան մարդուն թափանցիկ ներկայացնելն ավելի ճիշտ է»,- նշեց Մանուկյանը։

Մասնագետը շեշտեց, որ ինքն անձամբ կորոնավիրուսային հիվանդության հեռավար բուժում է իրականացնում և արդեն երկար ժամանակ է, ինչ որդեգրել է այդ քաղաքականությունը։

Նա ընդգծեց, որ հիվանդի մոտ առաջին գանգատներն ի հայտ գալուն պես պոլիկլինիկայում նա անվճար թեստավորվում է, ապա անցնում է ռենտգեն հետազոտություն, ինչից հետո համակարգչային շերտավոր հետազոտություն է արվում, ինչն արժե 25 հազար դրամ։

«Այս հետազոտություններին գումարվում են արյան որոշ անալիզներ, որոնք բժշկական լաբորատորիաներում ընդհանուր շուրջ 25-30 հազար դրամ արժեն։

Միջին ծանրության հիվանդների՝ թոքերի մինչև 40 տոկոս ախտահարումով, անգամ թթվածնակախյալների դեպքում, ուռճացրած տվյալներով այդ գումարը կկազմի 150 հազար դրամ»,- ասաց Լամարա Մանուկյանը և հավելեց, որ ինքը դրանից ավելի գումար չի կարող պատկերացնել, որ մարդ կարող է ծախսել կորոնավիրուսի բուժման համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում