Եթե այսպես շարունակվի, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան․ Տեսանյութ

Եթե այսպես շարունակվի, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում։ Ռոմանոս Պետրոսյանն ինքն ուզեցել է Կոտայքի մարզում դառնա դեմք. Դրա համար թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել:

Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայենյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած իր տարաձայնություններին:

«Ուրեմն Ռոմանոսը որպես մարզի երիտասարդ, ես շտաբ եմ ձեւավորել, իրեն էլ նշանակել եմ շտաբի պետ, այդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո իրեն բերել ենք ինձ օգնական»,-ասաց նա ու մի անեկդոտ պատմեց անհետ  կորած վրացու մասին: