«Եթե այսպես շարունակվի, Երևանյան լճի փոխարեն կունենանք աղբանոց Երևանի սրտում». Սամվել Պիպոյան

«Եթե այսպես շարունակվի, Երևանյան լճի փոխարեն կունենանք աղբանոց Երևանի սրտում». Սամվել Պիպոյան

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանյան լիճն այսօր: Ինչպես գիտեք, մի երկու շաբաթ լիճն ամբողջովին ցամաքեցվել էր մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով (համենայն դեպս՝ այդպես գիտեի):

Հիմա այն նորից ջրով լցվել է, սակայն հիմա ջրի վրա լողացող աղբն ավելի շատ է, իսկ ափերի աղբի պակասեցում ընդհանրապես չի նկատվում: Հակառակը՝ շատացել է: Եթե այսպես շարունակվի, ապա շուտով լճի փոխարեն կունենանք աղբանոց Երևանի սրտում»: