Եթե ԱՄՆ-ը ու Եվրոպան չմիջամտեն, Քոչարյանը ՌԴ-ի օգնությամբ նորից իշխանության կգա․ Շանթ Հարությունյան

Եթե ԱՄՆ-ը ու Եվրոպան չմիջամտեն, Քոչարյանը ՌԴ-ի օգնությամբ նորից իշխանության կգա․ Շանթ Հարությունյան

A1plus.am-ը գրում է․ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ասում է, որ Եթե ԱՄՆ-ու Եվրոպան չմիջամտեն, Ռուսաստանի օգնությամբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից իշխանության է գալու։

Նա պնդում է, որ այստեղ իշխանափոխություն կարող էր լինել անցած ամիս, երբ բանակի գեներալները ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց ԱՄՆ-ը, Եվրոպան իրենց հայտարարություններով կանխեցին այդ գործընթացը։

Վերջինս նաև ասում է, թե անցած տարի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ռուսաստանն այնպես դավաճանություն արեց Հայաստանի նկատմամբ, որ հիմա պատրաստ է այստեղ զոհաբերել իր գործակալներին, միայն թե պատասխանատվությունը գցի իր վրայից։

Մանրամասները՝ A1plus-ի տեսանյութում