«Ե՞ս միանամ 17 ուժերին, ամեն ինչ անելու եմ, որ նրանց մի մասը չգործի Հայաստանում». Բաբկեն Թունյանը՝ լրագրողին

«Ե՞ս միանամ 17 ուժերին, ամեն ինչ անելու եմ, որ նրանց մի մասը չգործի Հայաստանում». Բաբկեն Թունյանը՝ լրագրողին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե ո՞ր դեպքում նա կմիանա 17 ընդդիմադիր ուժերին կամ վայր կդնի մանդատը, ասաց․

«Ե՞ս միանամ 17 ուժերին, ամեն ինչ անելու եմ, որ նրանց մի մասը չգործի Հայաստանում»։ Հարցին թե ինչպե՞ս է դա պատրաստվում անել, պատգամավորը պատասխանեց․ «Նույնկերպ, ինչպես արել եմ մինչև պատգամավոր դառնալս՝ օրինական մեթոդներով»:

Բաբկեն Թունյան

Թունյանի համոզմամբ՝ կան ուժեր, որոնք Հայաստանի հետագա զարգացման մեջ գոնե որոշ ժամանակ պիտի պասիվություն ցուցաբերեն։

Նշենք, որ կեսգիշերն անց Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառումից հետո որոշ պատգամավորներ հայտարարում են իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը հայտարարել են իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։ ԻՆչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը՝ աշխատանքից ազատման դիտում է գրել։