Քաղաքականություն

ԴՕԿ՝ այսպես կկոչվի Վարդան Ղուկասյանի նոր կուսակցությունը

Վարդան Ղուկայանը` «Դոգը»,  հրաժարվում է «Հանրային ձայն»-ից ու նոր կուսակցություն հիմնում: Այս մասին նա հայտարարեց «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «Հանրային ձայն»-ի ժողովի և «Ամենափնտրված Չհանցագործը» գրքի շնորհանդեսի ժամանակ։

«Որոշեցի ստեղծել նոր կուսակցություն՝ երիտասարդ կադրերով համալրված, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել, որ ինքն է դա արել։

Նոր կուսակցությունը ես որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝ կարճ ԴՕԿ։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»,- ժողովի ժամանակ տեսակապով հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Նշվեց նաև, որ «Հանրային Ձայն» հաղորդաշարը այսուհետ կկոչվի «Հանրային դատ»։

Կիսվեք էջում