Մամուլ

«Դրագոն» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

«Դրագոն» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր դեկտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններումՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 7/3 հասցեում գործող «Դրագոն Գարդեն ֆեմիլի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվերեն ժամանել են Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 8-րդ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:Տեղում հրշեջների աշխատանքը հետաքրքրասեր վարորդների կողմից չխոչընդոտելու նպատակով նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Սամվել Մարությանը հեռացրել են վարորդներին՝ իրենց ավտոմեքենաներով:

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին և մարվել՝ 05:10-ին:

Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գալստյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով ոստիկանության կենրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու են հրդեհի առաջացման պատճառները:

Կիսվել նյութով