Դստերս նշանդրեքն էր՝ Հայկոն Դիլիջանից քշեց հասավ Երևան ու ասաց՝ ցավդ տանեմ, ո՞նց կարող էի չգալ (Տեսանյութ)

Դստերս նշանդրեքն էր՝ Հայկոն Դիլիջանից քշեց հասավ Երևան ու ասաց՝ ցավդ տանեմ, ո՞նց կարող էի չգալ (Տեսանյութ)

«Շատ կարևոր գույն պակասեց քաղաքից, իսկ ամենակարևորը՝ շատ լավ մարդ։ Հայկոն մարդ տեսակ էր ու մեծատառով։ Նա բարի էր, հոգատար, հասնող, ջիգյարով, «ցավդ տանեմով», «մեռնեմ ջանիդով»։ Մենք էլ չունենք էդպիսի մեկին»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։

«Միայն երևի իր երգերի մեջ հիմա կարող ենք սփոփանք գտնել։ Ես անընդհատ մեր ձայնայիններն եմ լսում, ամենավերջինը եղել է սեպտեմբերի 4-ին։ Պետք է հանդիպեինք, ասացի՝ տանը հանդիպենք, թե դրսում, ասաց՝ ո՞նց, ոնց ուզենք, այդպես էլ կլինի։

Ինքը իր գնալով ստիպեց բոլորիս, որ գնահատենք ամեն մի վայրկյանը, սիրենք միմյանց ու սեր տարածենք, ինչպես հենց ինքն էր տարածում թե իր ստեղծագործություններով, թե մարդ տեսակով։

Փետրվարին իմ դստեր նշանդրեքն էր, Հայկոն Դիլիջանում էր այդ ժամանակ։ Ես այդ ժամանակ ուղղակի ապշել էի, որովհետև Դիլիջանից քշեց հասավ Երևան։ Ասացի՝ Հայկո, ախր ես չէի սպասում, ասաց՝ մեռնեմ ջանիդ, ես ո՞նց կարող է չգայի։ Նա խոստում կատարող մարդ էր, շատ»,- արտասվելով պատմեց Կիրակոսյանը։

Տեսանյութը ստորև