Դսեղում փայտերով բարձված «ՈւԱԶ»-ը գլորվել է անտառը. բժիշկները պայքարում են վարորդի և նրա անչափահաս տղայի կյանքի համար
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ 51-ամյա Վոլոդյա Ա.-ն իր վարած՝ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Դսեղ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել անտառում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վոլոդյա Ա.-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 15-ամյա Ն. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որդուն էլ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։