Դռոնների շոուն Հանրապետության հրապարակում (Տեսանյութ)

Դռոնների շոուն Հանրապետության հրապարակում (Տեսանյութ)

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Միջոցառման մեկնարկին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Հնչեցին նաև հայտնի ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»-ն,«Գարուն Երեւան»-ը, Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»-ը, Տիգրան Մանսուրյանի «Կտոր մը երկինք»-ը, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադից» հատված, Արտո Թունջբոյաջյանի «Արարատ»-ից և այլն:

Վերջում տեղի ունեցավ դռոնների միջոցով կազմակերպված շոուն։

Տեսանյութը ստորև