«Դու քո զինվորին չես կարում թուրքի ձեռից բերես, ինչի՞ ես գալիս Արագած»․ գերության մեջ գտնվող զինվորի տատն ու պապը՝ Նիկոլ Փաշինյանին

«Դու քո զինվորին չես կարում թուրքի ձեռից բերես, ինչի՞ ես գալիս Արագած»․ գերության մեջ գտնվող զինվորի տատն ու պապը՝ Նիկոլ Փաշինյանին

168.am-ը գրում է․ «Մի հատ մեքենա եմ վեկալելու, էթալու եմ ընդե` էն օյինը հանեմ գլուխը էդ Փաշինյանի, որ վայ թե փախնի ստեղից»,- երեկ 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 72-ամյա Ռաֆիկ Հովհաննսիսյանը` տեղեկանալով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այցելի իրենց գյուղ։

Նա ասաց, որ իր զայրույթի, հետևաբար նաև՝ քայլի գնալու պատճառը 5 ամսից ավելի գերության մեջ գտնվող թոռն է․

«Գերի չեն բերում, ինչի՞ համար, ինչի՞ համար գերի չեն բերում։ Էլի շնորհակալ ենք Մոսկվային, որ էսքան գերի բերեց, սրա շնորհքը չի՛, սրան շնորհք չունի, որ գերի բերի։ Ես 72 տարեկան մարդ եմ, բա իմ թոռին չտենա՞մ, նոր մահանամ, ես թոռիս չտենա՞մ, նոր մահանամ․․․»։

Գերության մեջ գտնվող տղայի տատիկը՝ 70-ամյա Թամարա Հովհաննսիսյանը, արցունքները չէր կարողանում զսպել, ասում էր՝ թոռանը հեռուստացույցով են տեսել, որ գերի է, բայց ի՞նչ իմանա՝ արդյոք հիմա ո՞ղջ է, արդեն 6-րդ ամիսն է լրանում, որ լուր չունեն նրանից․

«Ի՞նչ իմանամ՝ սա՞ղ է, թե՞ սաղ չի․․․ Թոռիս մասին շատ եմ մտածում, հաց եմ ուտում, կանգնում է կոկորդիս, մեղք չե՞մ․․․»։

Տարեց ամուսիններն ասացին, որ եթե Փաշինյանի հետ հանդիպելու հնարավորություն լիներ՝ առաջին հարցը կլիներ գերիների վերադարձի մասին, ապա դժգոհեցին, որ երբ երկիրը նման վիճակում է։

«Կեղտոտ նաֆար ա, էս որ հելնի գյուղերը ման գա, չի ասում՝ ընտանիք կա, որ 2-3 հոգի մահացած կան, ինվալիդ կան, մեկնումեկը չի եկել, նայել՝ ով ինչպես է ապրում, մեկնումեկը չի եկել, չի մտել, դուռը թակել, ասի՝ ո՞նց եք ապրում, հետո ասում են, որ լավ է։ Ի՞նչն է լավ, իրանց համար, հա, լավ է, իրանց համար լավ ա, 200 հոգու, 300 հոգու համար լավ ա, խի՞ լավ չի։ Հես ա միլիցեքի փողերն էլ կրկնակի ավելացրեց, բա խի՞ ավելացրեց, որ իրան պաշտպանեն․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում