Դու, սրբելով քրտինքդ, այդպես էլ դիմակը չփոխեցիր, ապացուցելով որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է․ Հայկ Մանասյան

Դու, սրբելով քրտինքդ, այդպես էլ դիմակը չփոխեցիր, ապացուցելով որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է․ Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմակն անմիջապես պետք է փոխել այն խոնավանալուց հետո։ Երբ ներսում կամ դրսում 35 աստիճան շոգ է, դիմակը քրտինքից խոնավանում է 3 րոպեյում։
Ու տես, իմ առողջապահության չեղած նախարարության ղեկավար, քրտնեցիր 3-րոպեում, ու դիմակն էլ խոնավացավ։

Սակայն Դու, սրբելով քրտինքդ, այդպես էլ դիմակը չփոխեցիր, ապացուցելով որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է, ոչ հակահամաճարակային միջոցառում»։