Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել. Տաթևիկ Ռևազյանը՝ Կարեն Վարդանյանի մահվան մասին

Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել. Տաթևիկ Ռևազյանը՝ Կարեն Վարդանյանի մահվան մասին

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կիսվել է կյանքից հեռացած Կարեն Վարդանյանի մասին հուշերով.

«Թանկագին Կարեն,

Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ մենք ունեցանք մեր վերջին խոսակցութհյունը:

Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել: Ինձ պատմած քո պատմությունները, թե ինչպես էիք կառուցում ՏՏ ոլորտը Հայաստանում, ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել: Քո պատմությունները ինձ սովորեցրեցին հասկանալու, թե ինչպես մի քանի նվիրված մարդիկ կարող են փոխել մի ամբողջ ոլորտ: Դու ինձ սովորեցրեցիր, թե ինչպես հասնել մեծ նպատակների՝ քիչ ռեսուրսներով, վառ երևակայությամբ և ստեղծագործական մտքով: Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչպես պետք է սիրել Հայաստանը առանց նախապայմանների:

Դու բացեցիր իմ աչքերը տեսնելու այն հիանալի կարողությունները, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ունեն մեր երեխաները : Դու երբեք չես կասկածել ինձանում, երբեք չես կասկածել երիտասարդների ուժի մեջ: Միշտ գտել ես ժամանակ հանդիպելու և կիսվելու քո գիտելիքներով:

Հիմա մենք այն բախտավոր մարդկանցից ենք, ովքեր մեծ պատիվ ունեն քեզ ճանաչելու և մեծ պարտավորություն քո գործը շարունակելու: Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով և դրանով կրթվելով: Paruyr և ես անհամբերությամ էինք սպասում այն օրվան, երբ քեզ կծանոթացնեինք Մոնթեային:

Սրտանց շնորհակալ եմ: Ցավակցություններս քո ընտանիքին և մեր երկրին»,- գրել է Ռևազյանը