«Դու Արփիի մասին չես մտածում». Նունե Ներսիսյան

«Դու Արփիի մասին չես մտածում». Նունե Ներսիսյան

Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«ԴՈւ ԱՐՓԻԻ ՄԱՍԻՆ ՉԵՍ
ՄՏԱԾՈւՄ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեռահասային տարիքն ընդգրկում է 10-19 տարեկանը, իսկ մեր օրենսդրության համաձայն`այն համապատասխանում է 10-18 տարեկանին: Այդ շրջանում տեղի են ունենում ֆիզիոլոգիական, սեռական, ինչպես նաև հոգեբանական փոփոխություններ:

Տարբերում են նաև հոգեսեռական զարգացում, որի ընթացքը խիստ անհատական է: Դա դեռահասի սեռականության զարգացումն է, որի համար նշանակություն ունեն ազգային սովորույթները, դաստիարակությունը, անհատի խառնվածքը, պահվածքը, շրջապատը:

Դեռահասի հասունացման ճիշտ ընթացքը որոշակի մոտեցումներ է պահանջում ծնողների, ուսուցիչների և շրջապատի կողմից, քանի որ այդ ժամանակ առաջացած շեղումները կարող են լուրջ խնդիրների պատճառ լինել: Այս շրջանը կոչվում է նաև դժվար, անցումային տարիք:

Ֆիզիոլոգիական, սեռական, հոգեբանական փոփոխություններն ընթանում են ոչ թե միաժամանակ, այլ փուլ առ փուլ: Առաջինն սկսվում է ֆիզիոլոգիական հասունացումը, երբ դեռահասի մոտ թռիչքային աճ է նկատվում, ինչի հետ կապված կարող են նաև հոգեբանական խնդիրներ առաջանալ, ապա հաջորդում է սեռական հասունացումը:

Հաճախ ծնողները տեսնելով, որ իրենց 11-12 տարեկան երեխան արդեն հասակով իրենց հավասար է, կարծում են, թե նա արդեն մեծացել է, գիտակցում է ամեն բան և կարիք չկա նրան օգնել, խնամել:

Սակայն դա այդպես չէ.երեխան մարմնի չափերով հասունացած է, ֆիզիոլոգիապես էլ արդեն հասունացման երևույթները կան, բայց հոգեբանական, սոցիալական հասունացումը դեռևս բացակայում է:

12-14 տարեկանից հետո են միայն ձևավորվում մեծահասակին բնորոշ մտածելակերպը և աբստրակտ պատկերացումները: Փոքր երեխան շատ անմիջական պատկերացում ունի. նա անգամ չի պատկերացնում իր քայլերի հետևանքները:

Աբստրակտ մտածողությունը ձևավորվում է 16-17 տարեկանում: Այս շրջանում կարևոր է ծնողների, ընկերների, շրջապատի հոգեբանական աջակցությունը: Ծնողները պետք է պատասխանատու լինեն երեխայի համար, ընկերներ լինեն, ուղղորդեն, օգնեն, խորհուրդ տան և անընդհատ պատժողի դերում չլինեն:

Սխալը պետք է փորձեն վերլուծել երեխայի հետ, բացատրեն նրան:
Մինչդեռ հաճախ ծնողները քննադատում են երեխային, ինչը բերում է ինքնագնահատականի իջեցման:

Երեխայից պահանջում են մեծին բնորոշ պատասխանատվություն, որն իրականում նա դեռ չի կարող ունենալ:

Կարող են հոգեբանական խնդիրները առաջացնել լուրջ տագնապներ, դեպրեսիաներ, սուիցիդի հակումներ:

Չնայած չեմ կարծում ,որ ՍԴ- ն կվավերացնի այս կոնվենիան ( Լանցարոտեի) ,չէ որ գրիչը վաղուց գտել է վարչապետը ,բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր երեխայի թեկուզ և մի փոքր շեղման պատասխանատուն դու ես պարոն ամենայն «ՊաՊ» թագավոր : Եվ հա հիշիր Արփիին ,չէ որ նա էլ այդ ծրագրերով պետք է դաստիարակվի»: