«Դուք ե՞րբ հասցրիք սենց հղփանալ, այ պարոնայք ու տիկնայք ոչնչություններ»

«Դուք ե՞րբ հասցրիք սենց հղփանալ, այ պարոնայք ու տիկնայք ոչնչություններ»

Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավ սրան ի՞նչ անուն տաս, սա ո՞վա, սա որտեղի՞ց եկավ։ Մարդ ուզումա սրա բոլոր բարեկամներին հիշի, բայց դե չի կարելի։

Արա, 26000-ից ավել վարակված կա, 600-ից ավել մահ կա մի երկրում, որտեղ դու առողջապահության նախարար ես, դու փոխանակ մտածես, թե ի՞նչ ես անելու, երբ պատասխանատվության օրը գա, գյադավարի հոխորտում ես քո ոլորտի բառդակի մասին խոսող պատգամավորի հետ ու խորհրդարանական ընդդիմության մասին։

Արա, դու խաբա՞ր ես առաջինն ովա արտաբերել «մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը և ինչ ճակատագրի արժանացավ այն քաղաքական ուժը, որի դեմ, իրեն թվում էր, խաղ չկա, ու հենց ինքը։

Դուք ե՞րբ հասցրիք սենց հղփանալ, այ պարոնայք ու տիկնայք ՈՉՆՉՈւԹՅՈւՆՆԵՐ»: