Դուք դեռ պետք է պատասխան տաք․ Զախարովա

Դուք դեռ պետք է պատասխան տաք․ Զախարովա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին դեռ պետք է պատասխան տա Կիևում նեոնացիզմին աջակցելու համար։ Նրա դեմ ռուսական պատժամիջոցները սահմանվել են հակառուսական կուրսի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Անցյալ շաբաթ Ռուսաստանը «ստոպ-ցուցակում» ընդգրկել էր Մեծ Բրիտանիայի 36 ներկայացուցչի, որոնց թվում են կառավարության մի շարք անդամներ, այդ թվում` Քլևերլին, ուժային գերատեսչությունների և լրագրողական կորպուսի ներկայացուցիչներ։

Քլևերլին հայտարարել էր, որ ուրախ է պատժամիջոցների տակ հայտնվել, «եթե դա է Ուկրաինայի ազատությանն աջակցելու գինը»:

«Ջե՛յմս, Դուք չե՛ք հասկացել։ Սա հակառուսական կուրսի և անհատական պատժամիջոցների համար է։ Իսկ Կիևի ռեժիմին և նեոնացիզմին աջակցելու համար Դուք դեռ պետք է պատասխան տաք»,-գրել է Զախարովան իր Telegram ալիքում։