Օգտակար

Դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե ինչ առողջարար հատկություններ ունի ֆոսֆորը

Դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե ինչ առողջարար հատկություններ ունի ֆոսֆորը

Ֆոսֆորը նպաստում է իմունային համակարգի բնականոն գործունեությանը՝ աջակցելով ֆագոցիտոզի և հակամարմինների ձևավորման գործընթացներին։ Սա օգնում է մարմնին պաշտպանվել վարակներից, հիվանդություններից և այլ արտաքին ազդեցություններից:

Այն նպաստում է առողջ ոսկորների ձևավորմանը, մարսողության լավացմանը, արտաթորմանը, սպիտակուցների ձևավորմանը: Այն շատ կարևոր է նաև ուղեղի, երիկամների, սրտի աշխատանքի և նաև արյան շրջանառության համար:

Ֆոսֆորի ոչ բավարար քանակից առաջանում է ոսկորների թուլություն, ատամների կարիես, ռախիտ հիվանդությունը և այլ ոսկրային հիվանդություններ: Ֆոսֆորի պակասի մյուս նախանշաններից են ախորժակի, կենսունակության բացակայությունը, թմրությունը, դողը, քաշի անկումը և աճի դանդաղեցումը:

Ֆոսֆոր պարունակող սննդամթերքը

Ֆոսֆոր պարունակում են միսը, ընկուզեղենը, լոբազգիները, արևածաղկի սերմերը, բրինձը, սպիտակ հացը, կարտոֆիլը, բրոկոլին, սիսեռը, թյունոսը, խոզի միսը, կաթնամթերքը:

Ֆոսֆորը կարևոր դեր է կատարում ոսկորների և ատամների ձևավորման և դրանց պահպանման համար: Կալցիումի հետ միասին ֆոսֆորն ամրացնում է ոսկորները, ատամի էմալը և ապահովում լնդերի առողջությունը: Հայտնի է, որ ֆոսֆորն օգնում է թեթևացնելու ոսկորների օստեոպորոզ հիվանդությունը:

Այնը կարևոր դեր ունի մեր օրգանիզմի  ճիշտ մարսողության համար: Ֆոսֆորի շնորհիվ ռիբոֆլավինը և նիացինը հեշտ են մարսվում:

Ֆոսֆորը բուժում է թուլությունը, թմրությունը, հոգնածությունը: Չափահասների մոտ պետք է լինի 1200մգ չափաքանակով ֆոսֆոր: Սեռական թուլությունը նույնպես բուժվում է համապատասխան ֆոսֆորի չափաքանակով:

Ֆոսֆորը կարգավորում է հորմոնների հավասարակշռությունը մեր օրգանիզմում: Այն ապահովում է հատկապես վերարտադրողական համակարգի համար կարևոր հորմոների հավասարակշռված առկայությունն օրգանիզմում:

Մեր մարմնի բջիջներն ամենօրյա ակտիվ գործունեության հետևանքով մաշվում են և վնասվում, իսկ ֆոսֆորն այն հանքանյութն է, որը վերականգնում է վնասված բջիջները և նպաստում նոր բջիջների պատշաճ զարգացմանը:

Ֆոսֆորն ակտիվորեն մասնակցում էմեր մարմնում տեղի ունեցող տարբեր քիմիական ռեակցիաներին: Ի հավելումն դրա` օգնում է, որպեսզի հեշտ յուրացվեն օրգանիզմ մտնող սննդարար նյութերը:

Ֆոսֆորը դեր է խաղում նյութափոխանակության և մաշկի գործառույթների կարգավորման գործում՝ նպաստելով մաշկի առողջությանը և առաձգականությանը: Բացի այդ, այն կարևոր է մազերի առողջության համար՝ օգնելով նրանց ամուր և փայլուն մնալ:

Կիսվել նյութով