Դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը

Դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է`

«Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն է: Իբր դրանով սպառնում են Նախագահին, որ նա հանկարծ ՍԴ չդիմի:

Էդմոն Մարուքյան

Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում: Բայց, եթե որոշել եք նախաձեռնել, փորձեք:

Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն:

Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն:Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան»: