Դուրս եմ գալիս իրավապահ համակարգից. ոստիկանության մայորի հայտարարությունը

Դուրս եմ գալիս իրավապահ համակարգից. ոստիկանության մայորի հայտարարությունը

ՀՀ ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից եւ միացել վարչապետի հրաժարականի պահանջին:

Նա ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:

Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է: