Դուրս եկեք մանկապարտեզի տարիքից. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Այսօր՝ ապրիլի 23-ին, կայացավ Երևանի ավագանու հերթական նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Անի Խաչատրյանը քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք «ՍանիԹեքի» հետ պայմանագրերը լուծարված չեն։

«Հարցն ամիսներ առաջ հղել էի Ձեզ, բայց պատասխանն այդպես էլ չեմ ստացել, դեռ բանակցություների մեջ էիք։ Հիմա մենք փաստացի ուեննք նախագիծ, որտեղ Երևանը դառնում է օպերատոր։ Հիմա ուղիղ հարցս եմ տալիս, պայմանագիրը լուծարվե՞լ է, թե՞ ոչ»,- հարցրեց ավագանու անդամը։

Քաղաքապետը պատասխանեց, որ քաղաքապետարանի միակ պահանջը
մաքուր Երևան ունենալն է, և ընկերությունը, որը ստանձնել է այդ պատասխանատվությունը, եթե կարողանա մաքրություն ապահովել, ապա միայն ուրախ կլինեն, եթե ոչ, ապա քաղաքապետարանի պարտականությունն է դա ապահովելը։

Կիսվիր ընկերներիդ հետ