«Դուխով, թասիբով եղեք, կհանդիպենք Երևանում». Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից ավտոերթ է մեկնարկել դեպի Մայրաքաղաք

Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մեծ ավտոերթով գալիս են մայրաքաղաք՝ միանալու, Երևանում նախատեսվող մեծ քայլերթին՝ ի պաշտպանություն Ամուլսարի չշահագործման։

Ավտոերթը մեկնարկել է Ջերմուկի Տաքսիների կանգառ հրապարակից:

Իսկ երեկոյան 18:30-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին: