Դուգինը հազիվ է զսպել արցունքները՝ վերջին հրաժեշտը տալով դստերը (Տեսանյութ)

Դուգինը հազիվ է զսպել արցունքները՝ վերջին հրաժեշտը տալով դստերը (Տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը դստեր՝ Դարիային հրաժեշտի արարողության ժամանակ ասել է, որ նա «զոհվել է հանուն Ռուսաստանի և հանուն հաղթանակի»:

Դարիա Դուգինային հրաժեշտի արարողությունը կայացել է Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսային կենտրոնում։ 

Դուգինը, հազիվ զսպելով արցունքները, հավելել է, որ իր դուստրը «ապրում էր հանուն հաղթանակի»։

Նա նաև ընդգծել է, որ Դարիան ուրախ կլիներ Արիության շքանշանի համար, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհել է հետմահու։

Նշենք, որ Մոսկվայի Մոժայսկոե խճուղում պայթեցրել են Ալեքսանդր Դուգինին պատկանող Land Cruiser ավտոմեքենան, որը վարելիս է եղել նրա 30-ամյա դուստրը՝ Դարյան։ Վերջինս տեղում մահացել է:

Տեսանյութը ստորև