Դոլարի փոխարժեքը շարունակում նվազել

Դոլարի փոխարժեքը շարունակում նվազել

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Մայիսի 16-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 454.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.95 դրամով:

Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 473.68 դրամ (աճել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 558.18 դրամ (աճել է 1.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 7.21 դրամ (աճել է 0.14 դրամով):