Դիմենք Կաթողիկոսին, որպեզի Սուրբ Գեղարդը շրջի ամբողջ երկրով. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)

Դիմենք Կաթողիկոսին, որպեզի Սուրբ Գեղարդը շրջի ամբողջ երկրով. Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խնդրում է` դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի Սուրբ Գեղարդով շրջի Հայաստանի ողջ տարածքով:

«Արցախյան ազատամարտում մարտական գործողությունները սկսելուց առաջ հոգեւորականներն օրհնել են մեզ: Մենք այդ հավատով ենք մտել մարտադաշտ: 

Ինչպես մենք գիտենք, Մայր Աթոռում է պահվում Սուրբ Գեղարդը, հայտնի է, որը հռոմեական զինվորի նիզակի ծայրն է, որով խոցել են Քրիստոսին: 1798 թվականին Վրաց Գեորգի թագավորը Վրաստանում ժանտախտի ժամանակ դիմել էր Հայոց կաթողիկոսին, որպեսզի այն տեղափոխեն Վրաստան ու շրջեն:

Այն ժամանակ դա շատ օգնեց: Մեզ հավատի սնունդ էլ է պետք, որ ժողովուրդը կրկին համախմբվի»:

Տեսանյութը ստորև