Դիանա Ղզրոյանի դիմումի համաձայն քրեական վարույթ է հարուցվել
Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը, ով այս օրերին Բրազիլիայում մասնակցում է «Miss star internotional» տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ իր հանդեպ ատելության խոսքի համար սեպտեմբեր ամսին դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե, որպեսզի պարզվի այն մարդկանց ինքնությունը, ովքեր վատ են արտահայտվել իր անձի հանդեպ:
Bavnews.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ:
Դիանան նշել է, որ արդեն շատ մարդկանց ինքնությունը պարզվել է։ Գրառում կատարողները կանչվել են Քննչական կոմիտե և հարցաքննվել են: