Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Փետրվարի 19-ի ժամը 14.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Հանրապետության ավտոճանապարհներհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները: