«Դե լավ էլի, ախր ինչքան կարելի է»․ Զառա Արամյան

«Դե լավ էլի, ախր ինչքան կարելի է»․ Զառա Արամյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դե լավ էլի, ախր ինչքան կարելի է…. հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ են ինձ տարբեր կասկածելի ու դիտելիության ցուցանիշ կորզող կայքեր «տխուր լուր Զառա Արամյանից» վերնագրի ներքո հայտարարություն տեղադրում, որ մահացել եմ…

Զառա Արամյան

Հատուկ չեմ տեղադրում հերթական նյութը, որ ավելորդ գովազդ չլինի իրենց կայքին… Ամեն անգամ ինձ սիրող ընկերներ, հարազատ, բարեկամ ու անցանոթներ մտահոգված զանգում են ամուսնուս, երեխաներիս, մայրիկիս, որ ցավակցեն…

Առավոտվանից արդեն տասնյակից ավելին զանգեր եմ ստացել ես ինքս՝ Զառա ջան, ոնց ես, դու չե՞ս մեռել։

Անկեղծ ասաց արդեն ամաչում եմ, որ ասեմ, որ լավ եմ…»։