Դերասաններ, ովքեր հրաժարվել են համաշխարհային ճանաչման արժանացած դերերից

Ի՞նչ իմանայի, թե վաղը ինչ է լինելու․ երևի հայտնիներից շատերը քեզ կտային այս պատասխանը, եթե հարցնեիր, թե ինչո՞ւ են բաց թողել կինոաշխարհի ամենահաջողակ դերերը։ Պարզվում է, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը դեռ բավական չէ, պետք է կարողանալ կանխատեսել ֆիլմի ապագան։ Այս կարողության բացակայության պատճառով շատ հայտնի դերասաններ կորցրել են ամենահայտնի կերպարները մարմնավորելու հնարավորությունը, և հակառակը, շատ անհայտ մարդիկ նուն դերի շնորհիվ հասել են համաշխարհային ճանաչման։

«Սումերկի»-ի հեղինակ Ստեֆան Մայերը իդեալական Բելլա տեսնում  էր միայն Էմիլի Բրաունինգին, ով անմիջապես հրաժարվել էր դերից՝ չքննարկելով նույնիսկ մանրամասները: Հետագայում դերասանուհին նշել է,որ զղջացել է իր որոշման համար: Այս ֆիլմը Քրիստեն Ստյուարտին բերեց համաշխարհային ճանաչում։

Ջեք Նիքոլսոնը, հրաժարվում է մարմնավորել Մայքլ Կարլեոնեին «Կնքահայրը» ֆիլմում ասելով` դերը գրված է իտալացու համար, ուստի ճիշտ կլինի նախապատվությունը տալ իտալացի դերասանին: Արդյունքում Կարլեոնեին մարմնավորում է Ալ Պաչինոն:

«Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի դերը պետք է խաղար Գվինեթ Փելթրոուն, սակայն նա հրաժարվում է … Արդյունքում նկարահանվում է Քեյթ Ուինսլեթը և այդ դերի համար առաջադրվում Օսկարի։

«La La Land» ֆիլմի Միայի դերը ի սկզբանե որոշված էր, որ պետք է կատարի Էմմա Ուոթսոնը, սակայն նա նախընտրեց նկարահանվել «Beauty and the Beast»-ում։ Արդյունքում Էմմա Սթոունը ստացավ իր առաջին «Օսկար» մրցանակը։

Թոմ Կրուզը պետք է դառնար Թոնի Ստարկ, սակայն նա ֆիլմը «թույլ ու անհետաքրքիր» անվանեց ու հրաժարվեց։ Արդյուքնում Ռոբերտ Դաունի կրտսերը դարձավ հայտնի «Երկաթե մարդ»-ը ու արդեն տարիներ շարունակ համարվում է ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը։

Ջիմ Քերրին երկար ժամանակ տատանվում էր ծովահենների ու «Ամենակարող Բրյուս»-ի միջև, արդյունքում ընտրեց Բրյուսին, իսկ ծովահենի դերը բաժին հասավ Ջոնի Դեփին։ Այս դեպքում կարող ենք ասել, որ որոշումը տեղին էր․ երկուսն էլ հրաշալի մարմնավորեցին իրենց դերերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...