«Դեռ բազում «անակնկալներ» կան վարձկանների ներգրավման հետ կապված». Արծրուն Հովհաննիսյան

«Դեռ բազում «անակնկալներ» կան վարձկանների ներգրավման հետ կապված». Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։

«Այսօր Ադրբեջանի զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները և հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով, տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ։

Ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին։ Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են։

Թուրքիա զորքեր

Այսօր ցուցադրվեց երկրորդ վարձկան ահաբեկիչը, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և կիրառվել մյուս վարձկանների հետ միասին: Որպես ինչ և ինչպես են նրան ադրբեջանցիները օգտագործում մեր դեմ:

Ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար, մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տրվում, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։

Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»։