Դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 5-ը ՊԵԿ-ը կաշխատի արտահերթ ռեժիմով

Կիսվիր ընկերներիդ հետ

Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով  տոնական օրերին սահմանվել է արտակարգ ռեժիմ։

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին:

Մաքսատուն-վարչությունների, մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից տոնական և նախատոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն, որի արդյունքում քաղաքացիները չեն տուժի։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...