Աշխարհ

Դեկտեմբերի 17-ը մարմնավաճառների իրավունքների պաշտպանության օրն է

Այսօր «Կարմիր լապտերներին» կփոխարինեն կարմիր անձրևանոցները․դեկտեմբերի 17-ը մարմնավաճառների իրավունքների պաշտպանության օրն է։

Սկսած 2003 թվականից դեկտեմբերի 17-ը աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես սեքսուալ ծառայություններ մատուցող կանանց իրավունքների պաշտպանության և նրանց բռնությունից զերծ պահելու օր (International Day to End Violence Against Sex Workers)։

karmir andzrevanoc

Ըստ օրը հռչակած մասնագետների, մարմնավաճառությունը համարվում է ամենից հին մասնագիտություններից մեկը, այն նույնիսկ օրինական է մի շարք երկրներում, աշխարհի բնակչության կեսը օգտվում է նրանց «ծառայություններից», սակայն այդ կանայք ամենից շատն են ենթարկվում բռնության և դրվում զոհասեղանին։

Այս օրը բոլոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ իրենց հետ տանելով կարմիր անձրևանոցներ, որը նշան է, որ իրենք նույնպես սատարում են այդ կանանց (March of the Red Umbrellas)։

Սոցիալական ակցիան առաջին անգամ տեղի է ունեցել 2003 թվականին՝ Վենեցիայում, որտեղ ընթանում է առաջին համաշխարահիյն ֆորումը՝ նվիրված սեքսուալ ծառայություններ մատուցող կանանց։ Ֆորումին մասնակցում էին ներկայացուցիչներ Վիետնամից, Թայլանդից,Կամբոջայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից։

Ժամանակի ընթացքում այն դարձավ մասսայան և այսօր նշվում է աշխարհի գրեթե 50 երկրներում։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով