Դա Փաշինյանի հերթական երկար-բարակ մաստեր-կլասն էր․ խոսել երկար և ոչինչ չասել․ Աշոտյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի մասին

«Իրականում այդ երկար-բարակ խոսքը հերթական մաստեր-կլասն էր Փաշինյանի՝ խոսել երկար և ոչինչ չասել»,-Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արմնե Աշոտյանը:

«Նա կարծես թե «ֆեյսբուքյան» ասուլիս էր հրավիրել բացառապես սեփական ընկալումների շրջանակում PR անելու համար եւ ասաց բազմաթիվ հին ու նոր ստեր»,- այսպիսի բնորոշում տվեց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի ուղիղ եթերը նվիրված է իր խոստումների իբրև թե կատարմանը, իսկ վարչապետի «100% կատարել եմ» ձևակերպումներն առնվազն կոռեկտ չէին:

Կիսվիր ընկերներիդ հետ