Դա պատճառ չէ, որ մինչև հիմա չեմ ամուսնացել․ Եվա Բաղդասարյան

Դա պատճառ չէ, որ մինչև հիմա չեմ ամուսնացել․ Եվա Բաղդասարյան

Tert.am Life-ը գրում է․ Դերասանուհի Եվա Բաղդասարյանն արդեն 10 տարի է, ինչ էկրաններին է։ Այժմ նա զբաղված է Ելենա Արշակյանի նոր՝ «Օջախի երգը» նախագծում։ Tert.am Life-ի հետ զրույցում Եվան խոսել է իր դերի, գործընկերների հետ հարաբերությունների և անձնական կյանքի համար ժամանակ չունենալու մասին։

Եվան առաջին անգամ է համագործակցում պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ։ «Թեև առաջին համագործակցությունն է, նրա նախագծերին վաղուց եմ հետևում, միշտ ունեցել եմ ցանկություն նկարահանվելու դրանցից որևէ մեկում:

Երբ անձնակազմից զանգ ստացա, առանց մտածելու ասացի, որ համաձայն եմ: Գնացի, Ելենան շատ ջերմ ժպիտով ընդունեց ինձ, պատմեց կերպարիս մասին և համաձայնության եկանք: Այս առաջարկն ինձ համար սպասված էր, որովհետև Ելենայի նախագծերը տարբերվում են, մակարդակ ունեն»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ իր հերոսուհին՝ Միլենան, բավականին բարդ կերպար է։ «Նա գյուղից Երևան է եկել ուսում ստանալու և իր ու մայրիկի կյանքը դեպի լավը փոխելու համար: Սիրահարվում է Խոսրովին, որին մարմնավորում է դերասան Կարեն Ասլանյանը: Հետո երկուսով ընկնում են պատմության մեջ։ Հոգեբանորեն բավականին բարդ կերպար է, տարբերվում է իմ նախորդ կերպարներից:

Եվա Բաղդասարյան

Ապրում եմ Միլենայի հետ, զգալով եմ խաղում, ամեն ինչ անկեղծ ցույց տալիս: Եթե այդպես չանեմ, հեռուստադիտողը միանգամից կզգա: Երբ տուն եմ գալիս, կարդում եմ տեքստը, կերպարն իմ մեջ բացում: Զգացմունքային տեսարաններում խաղալն ավելի բարդ է»,- նշեց նա:

Եվան նկատեց, որ շատ են ասում, որ իրեն տեսնում են միայն բացասական կերպարներում, բայց դրական կերպարներ ևս մարմնավորել է։ «Չգիտեմ ինչու, ռեժիսորներն ինձ բացասական կերպարներում ավելի շատ են տեսնում: Ես սիրում եմ բացասական կերպարներ, դրանք ինձ գրավում են իրենց խարիզմայով, փոքրուց երազել եմ դերասանուհի դառնալ ու այդպիսի կերպարներ մարմնավորել։

Հիմա պետք է այնպես անեմ, որ խաղս տարբերվող լինի, կերպարներս չնմանվեն,- ասաց նա և հավելեց, որ մարդիկ նույնացնում են իրեն բացասական կերպարների հետ, — Մենք կապ չունենք։

Շատ են վատ մեկնաբանություններ են գրում, բայց ինչ արած, ես աղջիկ եմ, որն ունի իր ցանկացած դերը։ Գոնե ոգևորեն, վատ մեկնաբանություններ են գրում տեսքիս, շուրթերիս, հոնքերիս մասին։ Սա կարելի է գրել մեկ-երկու անգամ, բայց ոչ անընդհատ, ես էլ այսպիսի մարդ եմ։ Հիմա նույնիսկ չեմ նեղսրտում նման մեկնաբանություններից, տարիների փորձով կոփվել եմ»։

Դերասանուհին պատմեց, որ նոր հեռուստասերիալի ստեղծագործական թիմի, դերասանական անձնակազմի անդամներից մի մասի հետ ծանոթ էր, մյուս մասի հետ ևս շփումը հեշտ է ստացվել։

«Բոլորը շատ լավն են, ինձ համար կարևոր է նկարահանման հրապարակում հանգիստ լինելը։Մեր ռեժիսորը՝ Քրիստինան, շատ է օգնում, լինում է՝ ինչ-որ տեսարան չի ստացվում, նա ասում է՝ ինչպես անեմ, շատ շնորհակալ եմ իրեն։

Եվա Բաղդասարյան

Իմ հիմնական խաղընկերներից է Կարեն Ասլանյանը, որին վաղուց եմ ճանաչում, մտերիմ ընկերներ ենք, միասին նկարահանվել ենք թե՛ սերիալներում, թե՛ տեսահոլովակներում։ Խաղընկերներիցս է նաև Ալեքսանդր Բաբասյանը, որի հետ առաջին անգամ եմ նկարահանվում, իր հետ էլ շատ հեշտ է։

Կարևոր է, որ խաղընկերներդ լիքը լինեն որպես դերասան, եթե դատարկ լինեն, քեզ ոչինչ չեն տա»,- ասաց դերասանուհին։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում